Համացանցում է հայտնվել ամերիկյան Սիեթլ քաղաքի օդանավակայանից առևանգված ինքնաթիռի կործանման վայրից տեսանյութ (տեսանյութեր)
Համացանցում է հայտնվել ամերիկյան Սիեթլ քաղաքի օդանավակայանից առևանգված Horizon Q400 ինքնաթիռի կործանման վայրից տեսանյութ։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, տղամարդը, որն առևանգել է ինքնաթիռը, աշխատել է Horizon Air ավիաընկերությունում՝ որպես մեխանիկ։ Նա թռիչք է իրականացրել օդանավակայանից, թռել մոտ 15 րոպե և վտանգավոր մանևրներ իրականացնելով՝ կործանվել։
Օդանավում ուղևորներ չեն եղել։ Ոստիկանությունը միջադեպն ահաբեկչության հետ չի կապում։ Թռիչքի ժամանակ օդ են բարձրացել F-15 կործանիչները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիեթլ քաղաքի բնակիչներն ականատես են եղել քաղաքի օդանավակայանից առևանգված ուղևորատար ինքնաթիռի թռիչքին։ Նրանք տեսանկարահանել են նաև F-15 ռազմական կործանիչներով այն «որսալու» փորձերը։
Ինքնաթիռների թռիչքը տեղի է ունեցել ոչ մեծ բարձրության վրա, ինչը վախ է առաջացրել բնակիչների շրջանում։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ ամերիկյան Սիեթլ քաղաքի օդանավակայանից ինքնաթիռ է առևանգվել։ Րոպեներ անց իշխանությունները ստացել են ևս մի հաղորդագրություն այն մասին, որ Վաշինգտոն նահանգի Քետրոն կղզու մոտակայքում ծխի ամպ է նկատվում։
#BREAKING #SeaTac airline employee steals Horizon passenger plane and then crashes on island in #PugetSound . No passengers believed to be onboard. https://t.co/Bseqx6tIoe @nbcbayarea #AlaskaAir pic.twitter.com/q1zE5A6Mem
— Janelle Wang (@janellewang) August 11, 2018










