Լոնդոնում ահաբեկչությունների շարք է կանխվել շնորհիվ ԻՊ-ի հետևորդի՝ աղբամանը նետած թղթերի

13:18 • 11.08.18

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ահաբեկչությունների շարք է կանխել շնորհիվ չարագործի տան աղբամանում հայտնաբերված գրության, որում նշված են եղել այն վայրերը, որտեղ պետք է տեղի ունենային ահաբեկչությունները։ Այդ մասին հայտնում է Sky News-ը։


26-ամյա Լյուիս Լադլոուն, որը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ահաբեկչություններ է պլանավորել Օքսֆորդ-սթրիթում, Մադամ Տյուսոյի թանգարանում, ինչպես նաև՝ Սբ Պողոսի տաճարում։ Այդ մասին հետախույզներին հաջողվել է իմանալ նրա տան խուզարկության արդյունքում։ ԻՊ-ի կողմնակիցը պատառոտել է թղթերը, որոնց վրա գրել էր իր մտադրությունների մասին, և նետել դրանք աղբամանը, սակայն ոստիկանությանը հաջողվել է վերականգնել դրանք։


Հունվարին երիտասարդը փորձել է Ֆիլիպիններ մեկնել՝ հայտարարելով, թե մեկնում է այնտեղ որպես «սեքս-տուրիստ», սակայն նրան թույլ չէին տվել։