Մեքսիկայի ռազմածովային ուժերը մոտ 2 տոննա կոկաին տեղափոխող նավ են կալանել
Մեքսիկայի ռազմածովային ուժերը հայտնել են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում մոտ 2 տոննա կոկաին տեղափոխող նավի կալանման մասին, հայտնում է apnews.com-ը։
Նշվում է, որ նավը հայտնաբերել է շրջանում պարեկություն իրականացնող ինքնաթիռներից մեկը։
Նավի վրա եղել է կոկաինի 75 փաթեթ, որը կշռել է մոտ 1,86 տոննա։
Գործողության ժամանակ ձերբակալվել է 1 մարդ՝ Էկվադորի քաղաքացի։
Ավելի վաղ այս շաբաթ Անտվերպենի նավահանգստում բելգիացի սահմանապահներն առգրավել են Կոլումբիայից 1,5 տոննա կոկաին։ Խմբաքանակը գնահատվել էր ավելի քան 75 մլն եվրո։










