Կանադայում ավիացուցադրության ժամանակ կործանվել է միջոցառմանը մասնակցող ինքնաթիռ

23:21 • 12.08.18

Կանադայի Աբբոտսֆորդ քաղաքում անկացված ավիացուցադրության ժամանակ կործանվել է միջոցառմանը մասնակցող ինքնաթիռներից մեկը, այս մասին գրում է gazeta.ru-ն։ Հայտնի է, որ կործանված օդանավը եղել է 1930 թվականի արտադրության։

Դեպքը պատահել է ցուցադրության ավարտից հետո, երբ ինքնաթիռը օդ է բարձրացել։

Նշվում է, որ ներսում գտնվել է օդաչու և 4 ուղևոր։ Բոլորը հոսպիտալացվել են։

Աղբյուրը հաղորդում է, որ տուժածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Ինքնաթիռի անկման պատճառները դեռևս մնում են անհայտ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։