Ֆրանսիայում անհայտ անձը մեքենայով մխրճվել է մզկիթի մուտքի մեջ

22:33 • 12.08.18

Ֆրանսիայի Լիլ քաղաքում անհայտ անձը Mercedes մակնիշի մեքենայով մխրճվել է տեղի մզկիթի դռան մեջ, այնուհետև փախուստի դիմել, այս մասին հաղորդում է France 3-ը։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, ոստիկանությունն արդեն պարզել է հարձակում գործած անձի ինքնությունը և զբաղված է նրան փնտրելով։

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ վարորդը նախկինում ունեցել է դատվածություն։

Նրա՝ նման քայլի դրդապատճառները, սակայն, մնում են անհայտ։

 ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу Во Франции мужчина протаранил двери мечети