Պերուում ավտոբուսն անդունդն է ընկել. կա 15 զոհ

06:22 • 13.08.18

Պերուում ուղևորատար ավտոբուսն անդունդն է ընկել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ միջադեպի հետևանքով կա նաև 25 տուժած:

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Անկաշ դեպարտամենտում: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել 100 մետր խորությամբ անդունդը:

Ներկա պահին ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի բոլոր հանգամանքները: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում: