Միջադեպ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ. տուժել է մի քանի մարդ (լուսանկարներ, տեսանյութ)

12:46 • 14.08.18

Այսօր առավոտյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ մեքենան բախվել է պատնեշին, գրում է Daily Mail-ը։


Արծաթագույն մեքենան բախվել է պատնեշին, ինչի հետևանքով տուժել է մի քանի հետիոտն։ Ականատեսները հարվածի ուժեղ ձայն են լսել։ 


Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և ձերբակալել վարորդին։ Դեպքի վայրը շրջափակվել է, տարհանվել են բոլոր մարդիկ։ 


Բրիտանական ոստիկանությունը հայտնում է, որ հետիոտների կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ Լոնդոնի շտապօգնության ծառայության՝ տուժել է 2 մարդ, նրանք հոսպիտալացվել են։

 

This is the scene in the minutes after the crash and shows the vehicle was within the network of barriers outside Parliament 

Armed police raced to the scene have surrounded a car after a crash outside Parliament today - and the car was found off the road and inside the barriers