Թաիլանդում վերամբարձ կռունկի 4 տոննա քաշով պողպատե սարքը պոկվել է ու ընկել ավտոմեքենայից ընդամենը մի քանի սմ հեռավորության վրա (տեսանյութ)

14:41 • 14.08.18

Թաիլանդում շինարարական վերամբարձ կռունկի պողպատե կոնստրուկցիան ընկել է ներքևում գտնվող ավտոմեքենայից ընդամենը մի քանի սմ հեռավորության վրա, գրում է Daily Mail-ը։


Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է 4 տոննա քաշով սարքը պոկվում շինարարական կռունկից և ընկնում Mercedes մեքենայի ուղիղ դիմաց։ Դրանից հետո մեքենայից դուրս են գալիս վարորդն ու ուղևորուհին։ Կնոջ ինքնազգացողությունը վատանում է, և տղամարդը փաթաթվում է նրան։


Տեսանյութը ստացվել է հետևից ընթացող մեքենայի տեսագրող սարքի միջոցով։


Ավելի ուշ ուղևորուհին հոսպիտալացվել է ձեռքի վնասվածքով, վարորդը չի տուժել, սակայն նրանք երկուսն էլ գտնվել են շոկային իրավիճակում։