Հրապարակվել է բնակության համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանշային ցանկը (լուսանկարներ)
Բրիտանական The Economist պարբերականը հրապարակել է բնակության համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանշային ցանկը՝ Global Liveability Ranking 2018-ը։
Վարկանշային ցանկը կազմվել է մի քանի ցուցանիշի հիման վրա՝ տվյալ երկրի առողջապահության մակարդակը, մշակութային զարգացման աստիճանը, շրջակա միջավայրի մաքրությունը, կրթությունը և ենթակառուցվածքների զարգացման մակարդակը։
Ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ տեղում է հայտնվել ավստրալական Մելբուռնը, երրորդ տեղում՝ ճապոնական Օսակա քաղաքը։
Առաջին տասնյակում են հայտնվել նաև կանադական Կալգարին, ավստրալական Սիդնեյը, կանադական Վանկուվերը, ճապոնական Տոկիոն, կանադական Տորոնտոն, ինչպես նաև Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը և ավստրալական Ադելաիդան։
Ռուսական Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը հայտնվել են ցանկի 68-րդ և, համապատասխանաբար, 70-րդ տեղերում։
Բնակության համար ամենավատ քաղաք է ճանաչվել սիրիական Դամասկոսը։
Վիեննա

Մելբուռն

Օսակա

Կալգարի

Սիդնեյ











