Իտալիայում երթևեկելի կամուրջ է փլուզվել. կա առնվազն 7 զոհ (լուսանկարներ, տեսանյութ)

16:05 • 14.08.18

Իտալիայի հյուսիսում գտնվող Ջենովա քաղաքում երթևեկելի կամուրջ է փլուզվել, հայտնում է Reuters-ը՝ հավելելով, որ  տրանսպորտի նախարարը կատարվածն «ահռելի ողբերգություն» է անվանել:

Իտալիայի տրանսպորտի փոխնախարար Էդոարդո Ռիքսին հայտնել է, որ զոհվել է առնվազն 7 մարդ։ Սակայն մի շարք լրատվամիջոցներ հայտնում են «տասնյակ» զոհերի մասին։


Իշխանությունների փոխանցմամբ՝ փլուզման պատճառը եղել են տեղատարափ անձրևները:

Կամուրջը, որով անցնում էր A10 ավտոմայրուղին, կառուցվել է 1960-ական թվականներին, մինչդեռ վերակառուցման աշխատանքներն իրագործվել են 2016թ.:

Աղբյուրը մանրամասնում է, որ կամուրջն անցնում էր գետի, երկաթուղու ու մի շարք շինությունների վրայով:

Ականատեսներից մեկի պատմելով՝ փլուզման պահին կամրջի վրա եղել է 8-9 մեքենա:

 

Картинки по запросу Italy motorway bridge collapses over Genoa, 'dozens' feared dead

Картинки по запросу Italy motorway bridge collapses over Genoa, 'dozens' feared dead

Картинки по запросу Italy motorway bridge collapses over Genoa, 'dozens' feared dead