Լիտվայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ավիապոլիգոն է կառուցվում

11:36 • 14.08.18

Լիտվայի Կազլու Ռուդա քաղաքում կառուցվում է Մերձբալթյան շրջանում առաջին ռազմական ավիապոլիգոնը, որը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին, այս մասին գրում է korrespondent.net-ը՝ Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով։


Նախագծի ֆինանսավորումն իրականացվում է անվտանգության երաշխիքների տրամադրման European Reassurance Initiative ամերիկյան ծրագրի կողմից։


Նշվում է, որ ավիապոլիգոնում ինքնաթիռները կմշակեն ցամաքում թիրախների խոցման գործողություններ, ինչպես նաև կիրականացվի ռազմաօդային ուժերի համար կադրերի պատրաստում։


Դրա շինարարությունը սկսվել է 2017 թվականին, իսկ ավարտը նախատեսված է այս տարվա աշնանը։ Նախագծում ներգրավված է ԱՄՆ ՌՕՈՒ-ի RED HORSE ինժեներական ստորաբաժանումը։

Լիտվայի ՊՆ-ն ընդգծել է, որ պոլիգոնի շինարարության ավարտը և ավիացիոն հնարավորությունների բարելավումը «ներդրում կունենա զսպման քաղաքականության մեջ»։


Հաղորդվում է նաև, որ նախարարությունը պոլիգոնի օդային տարածքը քաղաքացիական ավիատրանսպորտի համար ոչ թռիչքային գոտի է սահմանել։