Ամերիկացին իր կնոջ նկատմամբ վրեժից դրդված փոքր ինքնաթիռով մխրճվել է իր իսկ տան մեջ (լուսանկարներ, տեսանյութ)

09:33 • 14.08.18

Ամերիկյան Յուտա նահանգի Փեյսոն քաղաքի բնակիչը Cessna 525 թեթևշարժիչային ինքնաթիռով մխրճվել է իր իսկ տան մեջ, որտեղ այդ պահին գտնվել են նրա կինն ու երեխան, հայտնում է ABC News-ը։ 


Ոստիկանության տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է, իսկ նրա կնոջն ու երեխային հաջողվել է փրկվել։ Նրանց տունը զգալի վնասվել է ինքնաթիռի բախումից հետո սկսված հրդեհի հետևանքով։


Քննիչների վարկածի համաձայն՝ ինքնաթիռը պատկանել է 47-ամյա տղամարդու գործատուին, որը թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ունեցել և համարվում է փորձառու օդաչու։


Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, անցած կիրակի տղամարդն ալկոհոլային խմիչքներ խմելիս հարձակվել է կնոջ վրա, ինչից հետո ներկաները ոստիկանություն են կանչել։ Նա ձերբակալվել է, իսկ հետո գրավի դիմաց ազատ արձակվել։ Որոշ ժամանակ անց տղամարդը գնացել է Ֆորկ Սփրինգվիլ օդանավակայան, նստել ինքնաթիռն ու միտումնավոր մխրճվել իր տան մեջ։

 

 

Картинки по запросу Police: Man flies plane into his home after fight with wife

Картинки по запросу Police: Man flies plane into his home after fight with wife