Կալիֆոռնիան պատուհասած անտառային հրդեհները սպառնում են ավելի ընդլայնվել (լուսանկարներ)

10:30 • 14.08.18

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհները սպառնում են ընդլայնել իրենց մակերեսը, հայտնում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ հրդեհները մոլեգնում են հուլիսի կեսերից:

Նահանգի հյուսիսային հատվածում կրակի տարածման դեմ պայքարող հազարավոր հրշեջներ ահազանգում են, որ չոր եղանակն ու քամին նպաստում են հրդեհի տարածքի ընդլայնմանը:

Պարբերականը մանրամասնում է, որ մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում հրդեհների հետևանքով զոհվել է 6 հրշեջ, ինչպես նաև՝ 6 բնակիչ: Ինչ վերաբերում է տարհանվածներին, ապա նրանք 38.000-ից ավելի են:

Վերջին տվյալներով՝ անտառային հրդեհների ընդհանուր մակերեսը մոտ 116.000 հա է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհները «խոշոր աղետ» էր հայտարարել և հրահանգել էր դաշնային օգնության ֆոնդից միջոցներ հատկացնել տուժած շրջաններին:

 

Картинки по запросу California blaze

Картинки по запросу California blaze

Картинки по запросу California blaze

Картинки по запросу California blaze

Картинки по запросу California blaze

Картинки по запросу California blaze

Картинки по запросу California blaze