Դենվերի բնակելի շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ (լուսանկարներ)

07:57 • 15.08.18

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի մեկհարկանի բազմաբնկարան բնակելի շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 10 մարդ վնասվածքներ ու այրվածներ է ստացել: Ինչպես հաղորդում է FOX News-ը՝ տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ևս մի կին ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Տուժածների թվում երեխաներ չկան:

Դենվերի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Գրեգ Պիքսլիի խոսքով՝ շենքի բոլոր բնակիչների գտնվելու վայրն արդեն պարզված է: Մասամբ փլուզված շինության փլատակների տակ մարդիկ չկան:

Այժմ մասնագետները փորձում են պարզել միջադեպի պատճառները: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը գազի սարքավորման անսարքությունն էր:

Image result for Gas explosion levels Denver apartment building, nine injured