ԱՄՆ-ում առաջին անգամ տրանսգենդերը նահանգապետի թեկնածու է դարձել (լուսանկարներ)

10:34 • 15.08.18

ԱՄՆ Վերմոնտ նահանգի դեմոկրատները երկրի պատմության մեջ առաջին անգամ բացահայտ տրանսգենդերին իրենց կուսակցությունից նահանգապետի թեկնածու են ընտրել:

Ինչպես հայտնում է Reuters-ը, խոսքը Քրիսթին Հալքուիսթի մասին է, որն առաջ է անցել դեմոկրատների 3 թեկնածուներից ու նոյեմբերի 6-ին մասնակցելու է նահանգապետի ընտրություններին:

«Կարծում եմ՝ Վերմոնտը հույսի փարոս է ամբողջ երկրի համար: Սա, իմ կարծիքով, մեր բարոյական  ուղեցույցի ընդլայնում է: Ես հպարտ եմ, որ կարող եմ օրինակ ծառայել հասարակության լուսանցքից դուրս թողնված խմբերի համար»,-ասել է Հալքուիսթը:

Տեղի ԼԳԲՏ համայնքի ղեկավարներից մեկն ընդգծել է, որ Հալքուիսթի ընտրվելը որպես նահանգապետի թեկնածու «որոշիչ պահ է» իրենց համայնքի համար:

Reuters-ը նկատում է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք տրանսգենդերների իրավունքներն ընդլայնվել էին, սակայն ամեն ինչ փոխվել է հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո: Հայտնի է, որ Թրամփի վարչակազմն ընդունում է միայն ավանդական գենդերային դերերը:

 

Картинки по запросу Democrats made Christine Hallquist

Картинки по запросу Democrats made Christine Hallquist

Картинки по запросу Democrats made Christine Hallquist