Իտալիայում կամրջի փլուզումից հետո Լիգուրիա շրջանում մեկ տարով արտակարգ իրավիճակի ռեժիմ կմտցվի

22:21 • 15.08.18

Իտալիայի հյուսիսում գտնվող Ջենովա քաղաքում երթևեկելի կամրջի փլուզումից հետո իշխանությունները որոշում են կայացրել մեկ տարով արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնել Լիգուրիա շրջանում, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտնել է, որ որոշումը կայացվել է երկրի նախարարների խորհրդի արտահերթ նիստի ժամանակ։ Վարչապետը նաև նշել է, որ ողբերգության հետևանքների չեզոքացման համար հատկացվել է 5 մլն եվրո։

Հայտնի է նաև, որ ավելի ուշ կառավարությունը  որոշում կկայացնի Իտալիայում համաժողովրդական սգո օր հայտարարելու մասին՝ ի հարգանք կամրջի փլուզման հետևանքով մահացածների։ Ի դեպ, նրանց թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 39-ի։

Նշենք, որ փլուզված կամուրջը, որով անցնում էր A10 ավտոմայրուղին, կառուցվել է 1960-ական թվականներին, մինչդեռ վերակառուցման աշխատանքներն իրագործվել են 2016թ.: