Մեքսիկայում զինված անձինք առևանգել են Վերակրուս նահանգից ընտրված պատգամավորին
Մի խումբ զինված անձինք առևանգել են Մեքսիկայի խորհրդարանի՝ Վերակրուս նահանգից ընտրված պատգամավոր Ասուսենա Ռոդրիգես Սամորային: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ Excelsior պորտալին հղումով:
Ինչպես հաղորդում է պորտալը՝ միջադեպը տեղի է ունեցել Մեխիկո-Տուսպան ավտոճանապարհին: Պատգամավորը և ևս մի քանի մարդ եղել են մեքենայի մեջ, երբ նրանց կրակոցներով կանգնեցրել են մեկ այլ մեքենայում գտնվողները: Զինված անձինք Ռոդրիգեսին տարել են իրենց հետ:
Նշվում է, որ պատգամավորի հետ նույն մեքենայում եղած մարդիկ վիրավոր են եղել, սակայն մնացել են ճանապարհին, իսկ ավելի ուշ տեղափոխվել են հիվանդանոց:










