Նեբրասկայում վերջին 21 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժ է կիրառվել
ԱՄՆ Նեբրասկա նահանգի իշխանությունները վերջին 21 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժ են կիրառել: Ինչպես հաղորդում է NPR-ը՝ այս նահանգում վեջին անգամ մահապատիժ կիրառվել է 1997 թվականին:
Մահապատիժն իրականացվել է 4 նյութից բաղկացած մահացու ներարկման միջոցով: Մահապատժին ներկա է գտնվել հոգևորական, մի քանի լրագրող և բանտի աշխատակազմը:
Նշվում է, որ Քերի Դին Մուր անունով տղամարդը 38 տարի առաջ՝ 1980 թվականին գնդակահարել է տաքսու երկու վարորդի, այնուհետև նույն տարում ձերբակալվել է ու մահապատժի դատապարտվել:










