Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակ գնալ երթով՝ քաղաքի որևէ թաղամասից  

09:39 • 16.08.18

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է օգոստոսի 17-ից առաջ հավաքվել քաղաքի թաղամասերից մեկում և Հանրապետության հրապարակ քայլել երթով, ինչպես «թավշյա հեղափոխության» օրերին։

Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մտածում եմ՝ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երևանի մի որևէ թաղամասից. այնպես, ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք»,– ֆեյսբուքյան օգտատերերին առաջարկել է վարչապետը։