Թունիսից Դոնի Ռոստով թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում
Թունիսից Դոնի Ռոստով թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել թուրքական Անթալիա քաղաքի պահուստային օդանավակայանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռոստովի օդանավակայանը։
«Ինքնաթիռն այժմ այնտեղ է։ Մեր տվյալներով՝ ինքնաթիռում 180 ուղևոր կա»,- նշել են օդանավակայանում։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ չվերթն իրականացնում է «Հյուսիսային քամի» ընկերությունը։ Արտակարգ վայրէջքի պատճառները պարզվում են։










