Բելգիայում գողերը եպիսկոպոսին կողպել են պահարանում

15:16 • 16.08.18

Բելգիական Լյեժ քաղաքի եպիսկոպոս Ժան-Պիեռ Դելվիլին իր ծառայողական բնակարանում թալանել են անհայտ անձինք՝ իրենց հետ տանելով մոտ 20.000 եվրո, հոգևորականին էլ կողպելով պահարանում:

Ինչպես նշում է ria.ru-ն, միջադեպը տեղ է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Եպիսկոպոսի բնակարան ներթափանցած գողերը սպառնացել են սպանել նրան:

Տղամարդիկ կապկպել են 67-ամյա հոգևորականին, նրա ազգականին, որը ևս եկեղեցական ծառայող է՝ նրանց կողպելով պահարանում:

Հայտնի է, որ 20.000 եվրոյից բացի՝ անծանոթները գողացել են նաև արվեստի գործեր: