«Թրամփը չի ստիպի ինձ լռել». ԿՀՎ նախկին ղեկավար
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ բացատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն գաղտնի տեղեկություններին հասանելիությունից զրկելու մասին որոշումը «քննադատությունից վախենալու» հանգամանքով։
Նա նշել է, որ չի լռի։
«Ես կարծում եմ, որ պարոն Թրամփը դիմել է այդ քայլին, որպեսզի ճնշի իր կամ իր վարչակազմի հասցեին ցանկացած քննադատություն... Դա ինձնից վրեժ լուժելու նրա միջոցն է»,- ասել է Բրենանը՝ հավելելով, որ նախագահը «շատ սխալվում է՝ կարծելով, թե զրկելով ինձ գաղտնի տեղեկություններին հասանելիությունից՝ կարող է լռեցնել ինձ»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը hայտնել է, որ Թրամփը զրկել է Բրենանին գաղտնի նյութերին հասանելիությունից։
Ավելի վաղ Բրենանը մեղադրել է Թրամփին պետական դավաճանության համար։ Դա տեղի էր ունեցել հուլիսին Ռուսաստանի նախագահի հետ Թրամփի հանդիպումից հետո։










