Իտալիայում զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ (լուսանկարներ)

04:49 • 16.08.18

Իտալիայի հյուսիում գտնվող Չիմադոլմո քաղաքի մոտակայքում ոչ մեծ զբոսաշրջային ինքնաթիռ է կործավել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ Treviso Oggi-ին հղումով:

Պարբերականի տվյալներով՝ չորեքշաբթի երեկոյան Չիմադոլմոյի մոտակայքոմ ինքնաթիռն օդ է բարձրացել, սակայն թռիչքի ժամանակ դիպչել է բարձր լարման էլեկտրահաղորդման գծի մալուխին և այրվել: Ամենայն հավանականությամբ՝ այդ միջադեպի հետևանքով օդաչուն կորցրել է ինքնաթիռի կառավարումը և այն վայր է ընկել:

Դեպքի վայր ժամանած բուժաշխատողներն ու հրշեջներն ինքնաթիռի բեկորների տակ հայտնաբերել են տղամարդու և կնոջ մոխրացած դիեր:

Ոստիկանները փորձում են պարզել միջադեպի բոլոր հանգամանքները:

l'incidente di Ferragosto a Cimadolmo