Ջենովայում փրկարարական աշխատանքների երկրորդ գիշերն ապարդյուն է անցել (լուսանկարներ)

13:12 • 16.08.18

Իտալական Ջենովա քաղաքում օգոստոսի 14-ին ավտոճանապարհային կամրջի փլուզման ողբերգական դեպքից հետո ավարտվել է փրկարարական աշխատանքների երկրորդ գիշերը, որը, սակայն, արդյունք չի տվել:

Ինչպես նշում է ria.ru-ն՝ իտալական լրատվամիջոցներին հղումով, վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 39 մարդ, կա 16 տուժած:

Հայտնի է, որ այժմ դեպքի վայրում աշխատում է ծանր տեխնիկա, որի օգնությամբ մաքրվում են փլուզման հետևանքով ընկած ահռելի բեկորները: Սակայն, փրկարարների խոսքով, բեկորների տակ այլևս ողջ մարդ չկա: Հայտնի է, որ նրանց ձայները չեն լսվել արդեն երեքշաբթի երեկոյից:

Հիշեցնենք, որ նախօրեին Իտալիայի կառավարությունը կամրջի փլուզման ողբերգական դեպքի համար մեղադրել էր մասնավոր սեփականատիրոջը՝ պահանջելով համապատասխան պաշտոնյաների ազատում:

Իտալիայի վարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ կամրջի շահագործմամբ զբաղվող Autostrade ճանապարհային ընկերությունը միլիարդներ է ստացել, սակայն դրանք ըստ նշանակության չի ծախսել:

«Բոլոր մեղավորների նկատմամբ պետք է սահմանվեն ամենախիստ պատիժները: Պետք է այնպես անել, որ զոհերի ու վիրավորների համար պատասխանատուները մինչև վերջ վճարեն պատճառած վնասի ու հանցանքների համար»,-ասել է Սալվինին:

 

Matteo Salvini (pictured addressing the media near the fallen bridge) said the country needed to spend more on its dilapidated infrastructure and would ignore EU budget constraints if necessary to prevent another disaster

Firefighters pick through the remains of completely flattened cars as they look for survivors on the ground below the bridge where falling pieces smashed everything in their path

An aerial view of the collapsed bridge shows just how much of the busy highway collapsed and crashed to the ground - and how close several vehicles came to falling with it

Devastation: At least 39 people have died  after a 260ft section of the Genoan highway bridge suddenly collapsed during a storm on Tuesday

As night fell on the city of Genoa, the massive pile of rubble was illuminated on the skyline in the nearby neighbourhood

Rescuers work among the rubble of the collapsed Morandi highway bridge in Genoa, northern Italy

One firefighter stays with the victim as their are lowered to the ground to be rushed to hospital