Թուրքական ֆուտբոլային ակումբը վաճառել է 18 խաղացողի ու ստացված գումարով 10 հատ այծ գնել

10:49 • 16.08.18

Թուրքական «Գուլսփոր» ֆուտբոլային ակումբը վաճառել է 18 խաղացողի ու ստացված գումարով 10 հատ այծ գնել, այդ մասին իր Twitter-յան էջում հայտնում է Tribune Dergi-ն։


Աղբյուրի համաձայն՝ թիմի ղեկավարությունը հույս ունի մոտ 5.000 թուրքական լիրա ստանալ այծի կաթի վաճառքից։ Նշվում է, որ ամբողջ հասույթը կուղղվի ակումբի առաջնահերթ կարիքների համար։


Թուրքական «Գուլսփոր»-ի նախագահ Քենան Բյուքլեբեբը CNN հեռուստաալիքին հայտնել է, որ գործել է թիմի շահերից ելնելով։

«Մենք կունենանք ավելի շատ եկամուտ։ Մենք գործել ենք թիմի շահերից ելնելով, ինչպես նաև մեր ներդրումն ենք ունեցել երկրի արտադրության մեջ»,- ասել է նա։


Թիմի 18 ֆուտբոլիստները բյուջե են բերել 15.000 լիրա։