ԱՄՆ-ի Նյու Հեյվեն քաղաքում թմրանյութերի գերդոզավորումից շուրջ 50 մարդ է տուժել

05:42 • 16.08.18

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի այգիներից մեկում թմրանյութերի գերդոզավորման ախտանշաններով շուրջ 50 մարդ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Նշվում է, որ գերդոզավորումից տուժել է առնվազն 47 մարդ: Նախնական տվյալներով՝ տուժածներն օգտագործել են սինթետիկ մարիխուանա՝ ավելացնելով դրան նաև այլ նյութեր:

Տուժածներից 42-ը հոսպիտալացվել են գերդոզավորման ախտանշաններով (փսխում, հալյուցինացիաներ, զարկերակային ցածր ճնշում, անգիտակից վիճակ): Եվս հինգ տուժած անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել են տեղում:

Ներկա պահի դրությամբ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել, սակայն նշվում է, որ տուժածներից երկուսի կյանքին դեռ վտանգ է սպառնում: