Ֆինլանդիայի նախագահը խնդրել է իր նվերների համար ծախսվող գումարներն ուղղել բարեգործությանը

17:18 • 16.08.18

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, ում 70-ամյակը նշվելու է օգոստոսի 24-ին, այդ օրը կանցկացնի աշխատավայրում։ Նա ցանկություն է հայտնել, որ բոլոր դրամական միջոցները, որոնք նախատեսվում է ծախսել իր նվերների համար, ուղղվեն երկու բարեգործական հիմնադրամներին։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի նախագահի գրասենյակին։


«Նախագահ Սաուլի Նիինիստյոն օգոստոսի 24-ին նշում է իր 70-ամյակը։ Նախագահն այդ օրը կանցկացնի աշխատավայրում։ Նա հույս ունի, որ հնարավոր նվերները կուղղվեն բարեգործությանը»,- ասված է հաղորդագրությունում։


Նախագահը երկու բարեգործական հիմնադրամ է ընտրել, որոնց կարելի է ուղղել միջոցները։ Դրանք են՝ մարգինալացման վտանգի ենթակա երիտասարդների աջակցության հիմնադրամն ու աղքատ քաղաքացիների աջակցության հիմնադրամը։ Հաղորդագրությունում ներկայացվում են կազմակերպությունների հաշվեհամարները՝ խնդրանքով փոխանցումների դեպքում նշել «Սաուլի Նիինիստյո, 70-ամյակ»։