Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, փայտե մահակներ

11:22 • 17.08.18

Օգոստոսի 16-ի գիշերը Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել:

Գրանցված դեպքի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 23:50-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Ակնալիճ գյուղի տարածքում կրակում են:

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Ակնալիճ և Տարոն գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ, փայտե մահակներ»,- ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները  պարզվում են, կատարվում է նախաքննություն: