Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի
Հնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող Կերալա նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի, հողորդում է Indian Express-ը: Տարերային աղետի պատճառով խանգարվել է հասարակական տրանսորտի աշխատանքը, փակ են կրթական հաստատությունները:
Նահանգի գլխավոր նախարար Փընարիյա Վիջայանը կոչ է արել երկրի իշխանություններին հավելյալ օգնություն ցուցաբերել ջրհեղեղի հետանքներից ազատվելու համար, ինչպես նաև ավելի շատ զինվորականներ ու ուղղաթիռներ տրամադրել:
Օգոստոսի 8-ին Կերալա նահանգում հորդառատ մուսոնային անձևրևներ են սկսվել, ինչն էլ դարձել է ջրհեղեների ու սողանքների պատճառ: Վերջին 100 տարում սա ամենաավերիչ մուսոնն է այդ տարածաշրջանում:
Հնդկաստանի որոշ նահանգներում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:










