«Ամբողջ կյանքում չեմ մոռանա այդ գիշերը»․ այսօր լրանում է Ստամբուլի մեծ երկրաշարժի 19-րդ տարելիցը

17:13 • 17.08.18

Այսօր լրանում է Ստամբուլի մեծ երկրաշարժի 19-րդ տարելիցը․ 1999 թվականի այս օրը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Ստամբուլում, Քոջաելիում, Սաքարիայում, Դյուզջեում, Գյոլջուքում և Յալովայում զգացված ուժեղ երկրաշարժին զոհ գնաց 17.480 մարդ։

Ինչպես գրում է թուրքական ulusal.com.tr կայքը, թեև աղետը հիշվեց Ստամբուլի մեծ երկրաշարժ անվանումով, դրա էպիկենտրոնը Գյոլջուք շրջանն էր։

«Ամբողջ կյանքում չեմ մոռանա այդ գիշերը։ Գետնի տակից դուրս եկող այդ սարսափելի ձայնը։ Մահացածներին, մահերը․․․ Մի շաբաթ շարունակ որդուս հետ մեքենայի մեջ քնելը․․․Ողբերգությունից օգտվել փորձած անխիղճներին։ Ոչինչ, ոչ ոքի չեմ մոռանալու»,- նշել է երկրաշարժի ականատեսներից ստամբուլաբնակ Մինե Դուրանը։

7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ ամբողջովին փլուզվել կամ լուրջ վնասներ է կրել 35.180 բնակելի շինություն։