Ճապոնիայում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

02:01 • 17.08.18

Ճապոնական Իվոձիմա (Իո) կղզու մոտակայքում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է korrespondent.net կայքը՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությանը հղումով:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գնտնվել է Օգասավար բնակավայրից 420 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է ավելի քան 11 կմ խորության վրա:

Նախնական տվյալներովէ երկրաշարժի հետևանքով տուժածներ ու ավերածություններ չեն գրանցվել։ Ցունամիի վտանգ տարածքում չի հայտարարվել։