Պենտագոնն ավելի քան 34 մլն դոլար է ծախսել Թրամփի ինքնաթիռների ներքին հարդարանքի համար

11:37 • 17.08.18

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունն անցած տարի ավելի քան 34 մլն դոլար է ծախսել նախագահ Դոնալդ Թրամփի երկու պահեստային ինքնաթիռների ներքին սրահների հարդարման համար:

Ինչպես նշում է defenseone.com կայքը, այդ օդանավերը հիմնականում օգտագործում են առաջին տիկին Մելանյա Թրամփն ու նախագահական վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները:

Աղբյուրը մանրամասնում է, որ Boeing 747 օդանավերի ներքին սրահներն ավելի ճոխ են դարձել՝ նախագահական չափանիշներին համապատասխանելու համար: Արդյունքում, դրանք նմանեցվել են նախագահական Air Force One ինքնաթիռի սրահին:

Ընդհանուր առմամբ, գումարը ծախսվել է VIP գոտում նստատեղեր, գորգեր գնելու, ներկելու ու մաքրելու աշխատանքների համար: