Մոսկվան բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին
Մոսկվան բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին՝ ԱՄՆ տարածքում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչությունների հանդեպ միջազգային իրավունքի խախտման առնչությամբ, այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«ՌԴ ԱԳՆ-ն վճռական բողոք է հղել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ դիվանագիտական խողովակներով համապատասխան նոտա հղելով ԱՄՆ տարածքում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների հանդեպ միջազգային նորմերի խախտման առնչությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունում նաև մանրամասնել են, որ ռուսական կողմը հարցի վերաբերյալ հրավիրել է ՄԱԿ-ի պատկան մարմինների ուշադրությունը, քանի որ առկա խնդիրը դուրս է ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շրջանակներից ու վերաբերում է ամբողջ միջազգային հանրությանը։
Հիշեցնենք, որ նախորդ ամիսներին ԱՄՆ-ն հակառուսական պատժամիջոցների շրջանակում հայտարարել է մի շարք քաղաքներում Ռուսաստանի հյուպատոսությունների փակման մասին։










