Կոստա Ռիկայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կոստա Ռիկայի ափերի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23:22-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Սան Խոսեից 165 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների, ավերածությունների և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել:










