Գազայի սահմանին իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով երկու պաղեստինցի է զոհվել
Գազայի սահմանին իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով զոհվել է 2 պաղեստինցի և ևս մոտ 270 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը՝ պաղեստինյան աղբյուրներին հղումով:
Իսրայելի բանակի հրամանատարությունը հայտնել է, որ բողոքի հազարավոր մասնակիցներ հավաքվել են սահմանի մոտ՝ նետելով ինքնաշեն պայթուցիկ սարքեր և դյուրավառ նյութերով լի շշեր:
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակն այս միջադեպին արձագանքել է համաձայն կանոնակարգի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին պաղեստինցի գրոհայիններն ու Իսրայելը համաձայնության են եկել ռազմական գործողությունների դադարեցնման շուրջ:










