«Օգնեք բուժել մայրիկիս». Ռուսաստանում երեխան խնդրել է բոլորին օգնել գտնել իր մայրիկի համար դժվար ճարվող դեղամիջոցը և արձագանք ստացել

10:34 • 18.08.18

Վոլգոգրադի բնակիչ, 6-րդ դասարանի աշակերտ Իվանը հարևան շենքերի մուտքերում հայտարարություն է փակցրել, որում խնդրել է օգնել գտնել իր մայրիկի համար դժվար ճարվող դեղամիջոցը, այս մասին գրում է lenta.ru-ն։


«Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ձեզ չլինել անտարբեր, շատ է պետք «Նիմոտոպ» դեղամիջոցը։ Օգնեք բուժել մայրիկիս։ Շնորհակալ եմ, Իվան»,- գրել է դեռահասը, ում մայրիկը գլխուղեղի կաթված է տարել։


Պարզվել է, որ տվյալ դեղամիջոցը չկա դեղատներում։ Այդ դեղամիջոցն արտադրող ընկերության ռուսաստանյան ներկայացուցչությունում պարզաբանել են, որ «Նիմոտոպ»-ի մատակարարումները դադարեցվել են և կվերականգնվեն միայն հաջորդ տարի։


Առողջապահության շրջանային կոմիտեն արձագանքել է հայտարարությանը։ Բժիշկները խոստացել են կապվել նրա ընտանիքի հետ, պարզել բոլոր մանրամասները և գոնե գտնել այդ դեղամիջոցին փոխարինող այլ դեղեր, որոնք կօգնեն կայունացնել կնոջ վիճակը։