Մադուրոն Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը բարձրացրել է մոտ 60 անգամ

10:17 • 18.08.18

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է «պետրո» կրիպտոարժույթի արժեքը և երկրում նոր նվազագույն աշխատավարձի չափը, որը կտրվի օգոստոսի 20-ից, երբ Վենեսուելան անցնի նոր արժույթին՝ սուվերեն բոլիվարին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Մադուրոյի խոսքով՝ 1 «պետրոն» կարժենա 60 դոլար, կամ 3.600 նոր բոլիվար (360 մլն հին բոլիվար)։ «Սև շուկայում» 1 դոլարի արժեքն ուրբաթ օրվա դրությամբ եղել է 5,9 մլն հին բոլիվար։ Հին բոլիվարից հանվելու է 5 զրոն։


Նվազագույն աշխատավարձը կկազմի «պետրոյի» գնի կեսը, այսինքն՝ 1.800 նոր բոլիվար, կամ 180 մլն հին բոլիվար։ Դա նշանակում է նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացում՝ մոտ 60 անգամ։


Ավելի վաղ Մադուրոն հայտնել էր, որ օգոստոսի 20-ից Վենեսուելայում շրջանառության մեջ կդրվի 2 արժույթ՝ նոր բոլիվարն ու «պետրոն»։