Կանադայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Կանադայի հյուսիս-արևմտյան շրջանում, որը հայտնի է իր գեղատեսիլ վայրերով, թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է CTV News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է հինգշաբթի՝ օգոստոսի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:30-ին:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժել է նաև երկու մարդ:
Ներկա պահին ինքնաթիռի կործանման պատճառներն ու դեպքի այլ հանգամանքները դեռ պարզվում են:










