«Վիվա Հայաստան». Սան Պաուլոյի կառնավալում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ելույթ կներկայացվի

22:55 • 18.08.18

2019 թվականին Սան Պաուլոյում անցկացվելիք կառնավալում Rosas de Ouro  («Ոսկյա վարդեր») սամբայի պարի դպրոցը հանդես կգա Viva Hayastan! («Կեցցե՛, Հայաստանը») ծրագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է Globo-ն:

«Ինձ համար մեծ պատիվ է հարգանքի տուրք մատուցել Հայաստանին կառնավալի ժամանակ: Վստահ եմ, որ նման ծրագրով մեր դպրոցը կհաղթի կառնավալում, քանի որ նման նուրբ թեման ոչ ոքի չի կարող անտարբեր թողնել», - աղբյուրը մեջբերում է դպրոցի ղեկավար Անժելինա Բազիլիային:

Դպրոցի սաները նախատեսում են իրենց ելույթում համատեղել Սան Պաուլոյի կառնավալի պատմությունն ու Բրազիլիայում ապրող հայերի պատմութունը:

Սան Պաուլոյի՝ շուրջ 25 000 բնակիչ ունեցող հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել պարի դպրոցին՝  թեման ընտրելու համար: