Ֆրանսիայում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է ավելի քան 20 մարդ
Փարիզի Օբերվիլյե հյուսիսային արվարձանում հզոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ՝ այդ թվում նաև երեխաներ: Այս մասին հաղորդում է Europe1 ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է կիրակի երեկոյան քաղաքապետարանի շենքից ոչ հեռու: Միջադեպի հետևանքով տարհանվել է երեք հազար մարդ:
Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել 7 մարդ՝ այդ թվում նաև 5 երեխա: Եվս 15 մարդ, այդ թվում նաև ոստիկանության 10 աշխատակից, ստացել են թեթև վնասվածքներ:
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնն իր թվիթերյան էջում՝ կրակի մարման աշխատանքներն ավարտված են:
Հրդեհի առաջացման պատճառը դեռ պարզված չէ:










