Վիլնյուսի բնակիչը նոր գնված բնակարանում հայտնաբերել է նախկին տիրոջ դին

10:45 • 20.08.18

Վիլնյուս քաղաքում աճուրդով նոր բնակարան գնած քաղաքացին կացարանի ներսում հայտնաբերել է տան նախկին տիրոջ դին, գրում է korrespondent.net-ը։

Աճուրդն անցկացվել է օգոստոսի 13-18-ը։ Տան նոր սեփականատերը որոշել է ծանոթանալ նոր ձեռք բերված բնակարանին։ Սակայն գնալով նշված հասցեով՝ նա հայտնաբերել է, որ բնակարանի դուռը փակ է ներսից։ Արդյունքում դուռը բացել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, ինչից հետո ներսում հայտնաբերվել է տղամարդու դի։

Ըստ ոստիկանության ներկայացրած նախնական տվյալների՝ դա բնակարանի նախկին տիրոջ դին է։

Նշենք, որ բնակարանային աճուրդները Լիտվայում սովորական բնույթ են կրում։ Դրանց միջոցով կարելի է շուկայականից բավական ցածր գնով ձեռք բերել անշարժ գույք։ Ընդ որում՝ ձեռք բերված գույքի գումարը հնարավոր է վճարել գնումից հետո մեկ ամսվա ընթացքում։