Ուզբեկստանի վարչապետը վթարի է ենթարկվել ու հոսպիտալացվել

10:54 • 21.08.18

Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլահ Արիպովն ու նրա տեղակալ Ալիշեր Սուլթանովն ավտովթարի են ենթարկվել Տաշքենդի շրջանում:

Ինչպես հայտնում է mir24.tv-ն, վարչապետը միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է: Նշվում է, որ նա թեթև վնասվածքներ է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Աղբյուրը հավելում է, որ Արիպովն ու տեղեկալը գտնվել են ծառայողական մեքենայում:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել դեպի Տաշքենդ տանող ճանապարհին: