Տեսախցիկները ֆիքսել են Ջենովայում կամրջի փլուզման պահը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում երևում է իտալական Ջենովա քաղաքի Մորանդի կամրջի փլուզման պահը, գրում է РИА Новости-ն:
Տեսանյութում երևում է, որ փլուզման պահին կամրջի վրա կոմունալ ծառայություններն անցկացնում էին մաքրման աշխատանքներ, սակայն միևնույն ժամանակ բավական ակտիվ էր նաև այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Հիշեցնենք, որ կամրջի 200 մետր երկարությամբ հատվածը փլուզվել էր օգոստոսի 14-ին ակտիվ երթևեկության ժամերին, ինչի հետևանքով տասնյակ մեքենաներ ցած են գլորվել 50 մետր բարձրությունից: Ըստ պաշտոնական տվյալների՝ աղետի հետևանքով 43 մարդ է զոհվել:
Կամուրջը, որով անցնում էր A10 ավտոմայրուղին, կառուցվել է 1960-ական թվականներին, մինչդեռ վերակառուցման աշխատանքներն իրագործվել են 2016թ.: Այն անցնում էր գետի, երկաթուղու ու մի շարք շինությունների վրայով:










