«Իսկապես այրվում է»․ համացանցում է հայտնվել Ուֆայի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած օդանավի այրվող շարժիչի տեսանյութը
Համացանցում է հայտնվել Red Wings ավիաընկերության Տու-204 ինքնաթիռի ձախ շարժիչի այրման պահը ցուցադրող տեսանյութը, որն արել են վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորները։
Հիշեցնենք, որ ինքնաթիռն իրականացնում էր Ուֆա-Սոչի չվերթը։ Տու-204-ն օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո ստիպված է եղել վերադառնալ Ուֆայի օդանավակայան ու վայրէջք կատարել՝ ձախ շարժիչի այրման պատճառով: Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
«Իսկապես այրվում է», - լսվում է խուճապահար ուղևորներից մեկի ձայնը տեսանյութում։
Նշվում է, որ ուղևորները շտապ տարհանվել են վայրէջքից 7 րոպե անց։
Միջադեպի պատճառների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում։










