Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է «БелТА»-ն՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ նախագահների բանակցությունները կկայանան Սոչիում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն ռուս-բելառուսական համագործակցության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումներում և միջազգային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հայտնի է, որ Սոչիում Լուկաշենկոյի և Պուտինի հանդիպման հնարավորությունը քննարկվել է հուլիսի 23-ին՝ նախագահների հեռախոսազանգի ժամանակ: Զրույցի արդյունքում ղեկավարները պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ փոխգործակցության դրական դինամիկան պահպանելու համար:










