Վենեսուելայում 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

04:13 • 22.08.18

Վենեսուելայի հյուսիսում գտնվող Սուկրե նահանգում տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով:

Ցնցումները գրանցվել են երեքշաբթի UTC-ի ժամանակով 21:31-ին (երևանյան ժամանակով՝ չորեքշաբթի 01:31-ին): Երկրաշարժի օջախը գտնվել է 113 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի տարբեր հատվածներում՝ այդ թվում նաև մայրաքաղաք Կարակասում: Ականատեսների հրապրակած տեսանյութում երևում է, որ ցնցումները շարունակվում էին մի քանի տասնյակ վայրկյան և այդ ընթացքում ցնցվում էին տները, շենքերն ու ավտոմեքենաները:

Երկրաշարժի հետևանքով տների ու շենքերի պատերը պատվել են հսկայական ճաքերով, իսկ որոշ հատվածներ անգամ փլուզվել են:

Վենեսուելայի ներքին գործերի նախարար Նեստոր Լուիս Ռևերոլն իր թվիթերյան էջում կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստություն: