Մեր կրթական և ինքնակրթական համակարգերն ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին. Նիկոլ Փաշինյան

11:31 • 23.08.18

Հայաստանում աշխատատեղեր կան, բայց, ցավոք, մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգն ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել:

Հայաստանում աշխատատեղեր կան, բայց, ցավոք, մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգն ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին:

Սա խնդիր է, որով պետք է զբաղվի Կառավարությունը: Բայց նաև յուրաքանչյուր աշխատանք փնտրող պետք է զբաղվի ինքն իրենով:

Կներեք, որ այսպես եմ ասում: Ես, օրինակ, ամեն օր զբաղվում եմ ինքս ինձնով»,– ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է վարչապետը։