Բրազիլիայում պատահաբար հայտնաբերվել է ամազոնյան աբորիգենների՝ նախկինում անհայտ ցեղ (լուսանկարներ, տեսանյութ)
Բրազիլիայի ամազոնյան անտառներում հայտնաբերվել է նախկինում անհայտ մի ցեղ, որի անդամներն ապրում են նախնադարյան պայմաններում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, աբորիգեններին պատահմամբ տեսանկարահանել է անօդաչու թռչող սարքը՝ Ամազոնիայի անտառների հարավ-արևմտյան հատվածում: Նրանց խումբը բաղկացած է եղել 16 հոգուց:
Ֆիքսված կադրերում երևում է, որ ցեղի անդամներից մեկի ձեռքում նետ ու աղեղ կա: Բացի այդ, նկատվել են ինքնաշեն գործիքներ, նավակներ ու հյուղակներ:
Աղբյուրը հավելում է, որ հետազոտողներն աբորիգենների հետ շփման մեջ մտնելու փորձ չեն արել:















