Փարիզում զինված տղամարդը բղավել է «Ալլահու աքբար» ու 2 մարդ սպանել
Փարիզի արվարձաններից մեկում դանակով զինված անհայտ անձը հարձակում է գործել անցորդների վրա, ինչը դարձել է 2 մարդու մահվան պատճառ, հայտնում է Russia Today-ը՝ հավելելով, որ կան նաև վիրավորներ:
Մինչդեռ Daily Mail-ը ֆրանսիական լրատվամիջոցներին հղումով գրում է, որ տղամարդը բղավել է «Ալլահու աքբար» (արաբերենից թարգմանաբար՝ «Աստված մեծ է»-tert.am):
Նշվում է, որ հարձակումը կատարվել է մոտ 30.000 բնակիչ ունեցող Տրապ արվարձանում, որտեղ ոստիկանությունն իրականացնում է հատուկ գործողություն: Իրավապահները կոչ են արել տեղի բնակիչներին խուսափել փողոց դուրս գալուց:
Նրանք հավելել են, որ հարձակվողը չեզոքացվել է:
Այնուհանդերձ՝ ոստիկանությունը դեռևս չի կարող ասել, թե արդյոք հարձակումն ահաբեկչություն է եղել:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:












