Բելգիայում տղամարդը մահացել է ռեստորանի հաճախորդների վրա հարձակում գործելու ժամանակ

02:48 • 23.08.18

Բելգիայում տղամարդը դանակով հարձակվել է ռեստորանի հաճախորդների վրա, ինչի հետևանքով երկու կին է զոհվել: Ինչպես հաղորդում է RTBF հեռուստաալիքը` հանցագործը նույնպես մահացել է:

Հաղորվում է, որ տղամարդը մտել է Մորենե-Շապել բնակավայրում գտնվող ռեստորաններից մեկն ու դանակով հարվածներ հասցրել հաճախորդներին: նախնական տվյալներով` միջադեպի հետևանքով զոհվել են հանցագործի նախկին ընկերուհին և վերջինիս մայրը: Եվս 17 մարդ վիրավորվել է և ուղղաթիռներով տեղափոխվել հիվանդանոց:

Նշվում է, որ տղամարդը նույնպես մահացել է, սակայն նրա մահվան պատճառը չի հաղորդվում: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ հանցագործը վնասազերծված է և միջադեպի առիթով հետաքննություն է անցկացվում: